Լրահոս

22.12.2009 16:07


Ամսեկան 40 հազար դոլար Հայոց ցեղասպանության ճանաչման դեմ լոբինգի համար

ԱՄՆ Կոլումբիայի վարչական շրջանի  Հարկային ծառայությունները փոխանցել են, որ ԱՄՆ Կոնգրեսի ներկայացուցիչների պալատի նախկին խոսնակ Դենիս Հասթերդը ամսեկան ծախսել է ավելի քան 40 հազար դոլար Հայոց ցեղասպանության ճանաչման դեմ լոբինգի համար։ Այդ մասին հողորդում է  Վիրջինիա նահանգում հիմնված «Պոլիտիոն» քաղաքական լրագրության կազմակերպությունը, ինչին ուշադրության է հրավիրում նաև Ամերիկայում հայկական խորհուրդը։

Հարցը էթիկական է և դրա թափանցիկությունը կասկածի տակ է առնվել, քանի որ ֆեդերալ օրենսդրության համաձայն՝ այդ չափ վարձատրությունը նախկին խոսնակի կողմից հետպաշտոնավարման մինչև 5 տարի ժամկետում ընդունված չէ, եթե այն չի օգտագործվում ուղղակիորեն լոբինգի գործընթացում։ Սակայն ինչպես մեջբերում է «Պոլիտիկոնը» ֆեդերալ ընտրական հանձնաժողովի նախկին գլխավոր ղեկավար Քենեթ Գրոսի մեկնաբանությունն այս առիթով, նման բնույթի հարցերում դժվար է էթիկական կողմը որոշել։

Այս խորագրի վերջին նյութերը