Տնտեսական

27.10.2016 11:50


Գյուղտեխնիկայի պետական տեսչությունը լուծարելը նաև գյուղնախարարի մտքով է անցել

Գյուղտեխնիկայի պետական տեսչությունը լուծարելը նաև գյուղնախարարի մտքով է անցել

Կառավարության այսօրվա նիստում վարչապետը Գյուղատնտեսության նախարարությանը հանձնարարել է մեկշաբաթյա ժամկետում ներկայացնել գյուղատնտեսական տեխնիկայի պետական տեսչության լուծարման մասին փաթեթը։

Գյուղնախարար Իգնատի Առաքելյանը վարչապետից հետաքրքրվել է, թե ուր են գնալու այդ կառույցի լիազորությունները։

Ի պատասխան՝ Կառավարության աշխատակազմի ղեկավար Դավիթ Հարությունյանը նշել է, որ այն տեսչությունները, որոնք պետությանն օգուտ չեն տալիս, լուծարվում են, դրանց թվում է նաև գյուղատնտեսական տեխնիկայի պետական տեսչությունը։ Տեսչության պետհամարանիշերի վերաբերյալ գործառույթը տրվում է Ոստիկանությանը, մյուս մասերով՝ ոչ մեկին։

–Իսկ դուք չէի՞ք ուսումնասիրել այս տեսչությունը. իր գործունեությունը դուք օգտակա՞ր եք համարում,– գյուղնախարարին է դիմել Կարեն Կարապետյանը։

–Դե, իմ մտքով անցել է լուծարել,- ասել է Առաքելյանը։

–Դե, ձեր միտքը հաշվի առնելով էլ հանձնարարում եմ,–եզրափակել է վարչապետը:

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը