Աշխարհ

27.10.2016 11:35


Իդլիբում 22 երեխա է զոհվել դպրոցը գրոհելու հետևանքով

Իդլիբում 22 երեխա է զոհվել դպրոցը գրոհելու հետևանքով

ՄԱԿ–ի մանկական հիմնադրամը (ՅՈՒՆԻՍԵՖ) հաղորդել է 22 երեխայի և 6 ուսուցչի մահվան մասին սիրիական Իդլիբ քաղաքի դպրոցը գրոհելու հետևանքով։

Միջազգային կազմակերպությունը տարածել է հիմնադրամի գործադիր տնօրեն Էնթոնի Լեյքի հայտարարությունը, որը կատարվածը ողբերգություն է որակել։

«Դա ողբերգություն է։ Եվ եթե գրոհը կանխամտածված է եղել, դա ռազմական հանցագործություն է։ Ընտանիքները կորցրեցին իրենց երեխաներին, աշակերտները՝ ուսուցիչներին։ Եվս մեկ սպի Սիրիայի ապագայում»,–ասվում է հաղորդագրությունում։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը