Տնտեսական

27.10.2016 11:26


Փոփոխություն զինծառայողներին տրվող սոցիալական երաշխիքների տրամադրման կարգում

Փոփոխություն զինծառայողներին տրվող սոցիալական երաշխիքների տրամադրման կարգում

ՀՀ կառավարության 27.10.2016թ. նիստում ընդունված որոշման համաձայն` զինծառայողի ընտանիքի անդամի մահվան դեպքում նախատեսված միանվագ դրամական օգնությունը կտրվի անկախ զինծառայողի և նրա ընտանիքի անդամների` նույն վայրում հաշվառված լինելու հանգամանքից:

Գործող կարգով՝ զինծառայողի ծնողի մահվան դեպքում դրամական օգնությունը տրվում է, եթե ծնողներըզինծառայողի հետ բնակվում են համատեղ: Ըստ այդմ՝ իրենց մշտական բնակության վայրից հեռու տեղակայված զորամասերում ծառայող զինծառայողները, որոնք հաշվառված են վարձակալած կամ պաշտպանության նախարարության տրամադրած ծառայողական բնակարաններում, չեն կարողանում օգտվել վերը նշված իրավունքից:

Վերոնշյալը հաշվի առնելով՝ «Զինծառայողների և նրանց ընտանիքների անդամների սոցիալականապահովության մասին» ՀՀ օրենքի 30.2-րդ հոդվածով սահմանվում է՝ ընտանիքի անդամ են համարվում նաևծառայողական բնակելի տարածությունում բնակվող կամ բնակելի տարածությունների վարձակալության համարդրամական փոխհատուցում ստացող զինծառայողի՝ այլ վայրում բնակվող ծնողները:

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության

հասարակայնության հետ կապերի բաժին

Այս խորագրի վերջին նյութերը