Աշխարհ

27.10.2016 11:00


Քերրի. «Սիրիայի հակամարտությունը հնարավոր չէ լուծել առանց Ռուսաստանի և Իրանի»

Քերրի. «Սիրիայի հակամարտությունը հնարավոր չէ լուծել առանց Ռուսաստանի և Իրանի»

ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերրին հայտարարել է, որ Սիրիայի հակամարտության լուծումը հնարավոր չէ առանց Ռուսաստանի և Իրանի մասնակցության։ Այս մասին հայտում է РИА «Новости»–ն։

Նրա խոսքով՝ բանակցային գործընթացից այդ երկրների բացառումը նոր խնդիրներ կառաջացնի։

«Ահա թե ինչու մեկ տարի առաջ մենք Սիրիայի աջակցության միջազգային խումբ հավաքեցինք, որն ընդգրկում էր համակարտությանը ներգրավված բոլոր երկրները, այդ թվում՝ Ռուսաստանն ու Իրանը։ Ինչ–որ մեկն ասում է՝ ինչո՞ւ եք դուք բանակցությունների սեղանի շուրջ նստում նրանց հետ։ Որովհետև նրանք ներգրավված են. առանց նրանց համաձայնության գալը կնշանակի նոր խնդիրներ ստեղծել»,–ասել է Քերրին։

Քերրին նաև հույս է հայտնել, որ Սիրիայի հակամարտության կարգավորումը հնարավոր կլինի դիվանագիտական ճանապարհով։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը