Աշխարհ

27.10.2016 10:40


Քիմ Քարդաշյանի ընտանիքը հարյուր հազարավոր դոլարներ է կորցնում սոցցանցերում լռություն պահպանելու պատճառով

Քիմ Քարդաշյանի ընտանիքը հարյուր հազարավոր դոլարներ է կորցնում սոցցանցերում լռություն պահպանելու պատճառով

Հայտնի հեռուստաաստղ Քիմ Քարդաշյանի ընտանիքը հազարավոր դոլարներ է կորցնում՝ սոցիալական կայքերում լռություն պահպանելու պատճառով։ Այս մասին հայտնում է «Fox News»–ը՝ հղում անելով փորձագետների գնահատականներին։

Քարդաշյանն իր էջերում 3 ամսից ավելի է՝ ոչ մի գրառում չի արել։ Հոկտեմբերի 3–ին Փարիզում տեղի ունեցած կողոպուտից հետո նա չի հայտնվել սոցիալական ցանցերում։

Ինչպես հայտարարել է Դերիկ Դեյը «The Blake Project»–ից, Քարդաշյանի լռությունն իր ազդեցությունն է թողնում ընտանեկան բրենդի վրա, և վնասը կարող է հարյուր հազարավոր դոլարներ արժենալ՝ կախված պայմանագրերից։

Ռայան Մակորմիկը «Goldman McCormick PR»–ից ենթադրել է, որ Քարդաշյանի լռությունը համարվում է «խելացի քայլ», քանի որ որքան երկար նա չի հայտնվում սոցիալական կայքերում, այնքան սպասելի են դառնում կողոպուտից հետո արված նրա առաջին հայտարարությունները։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը