ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման հեռախոսազրույց է ունեցել իր թուրք գործընկեր Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ, որի ընթացքում քննարկվել է Սիրիայում ու Իրաքում տիրող դրությունը, մասնավորապես ԻԼԻՊ–ի ահաբեկիչների դեմ տարվող պայքարի ընթացքը։ Այս մասին հայտնում է РИА «Новости»–ն։
«Կարծիքների փոխանակում է տեղի ունեցել ահաբեկչական խմբավորումների դեմ պայքարում կողմերի հետագա քայլերի առնչությամբ։ ԱՄՆ նախագահը բարձր է գնահատել Անկարայի քայլերը ԻՊ զինյալների դեմ պայքարում, այդ թվում՝ Թուրքիայի ցուցաբերած օգնությունը Սիրիական ազատ բանակին... Կողմերն ընդգծել են Իրաքի հյուսիսում Քրդստանի աշխատավորական կուսակցության գործունեության անթույլատրելիությունը»,–ասվում է հաղորդագրությունում։
Օբաման ու Էրդողանը հեռախոսազրույց են ունեցել

7or.am