Աշխարհ

27.10.2016 09:55


Մալիք Օբաման կոչ է արել եղբորը ներել Ասանժին

Մալիք Օբաման կոչ է արել եղբորը ներել Ասանժին

ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի խորթ եղբայր Մալիք Օբաման կոչ է արել ԱՄՆ առաջնորդին ներել «WikiLeaks»–ի հիմնադիր Ջուլիան Ասանժին։ Այս մասին նա գրել է «Թվիթթերի» իր էջում։

«Եղբա՛յր, խնդրում եմ, ների՛ր Ջուլիան Ասանժին։ Ամենը, ինչ նա արել է»,– գրել է Մ. Օբաման։

Հիշեցնենք՝ ԱՄՆ–ում Ասանժին մեղադրում են լրտեսության և հազարավոր գաղտնի փաստաթղթեր հրապարակելու մեջ։ Ասանժն ապրում է Լոնդոնում Էկվադորի դեսպանատանը։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը