Էրդողան. «Երբ Ադրբեջանը Ղարաբաղի համար արցունք էր թափում, մի՞թե մենք հանգիստ էինք վայելում»
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը մասնակցել է համայնքների ղեկավարների 29-րդ ժողովին, որի ընթացքում անդրադարձել է սիրիական ճգնաժամին և տարածաշրջանային խնդիրներին:
Մերձավոր Արևելքում տեղի ունեցող իրադարձությունների մասին խոսելիս Էրդողանը հետևյալ համեմատականն է անցկացրել:
«Երբ Ադրբեջանը Ղարաբաղի համար արցունք էր թափում, մի՞թե մենք հանգիստ էինք վայելում: Նույնը նաև Սիրիայի, Իրաքի, Հյուսիսային Աֆրիկայի և ընդհանրապես Աֆրիկա մայրցամաքի դեպքում կարելի է ասել: Մեր բեռը ծանր է... Եվրոպական երկրներում այլատյացությունը գնալով աճում է: Դրան առաջինը և ամենակտրուկը մենք ենք արձագանքում, քանի որ այնտեղ ապրող ավելի քան 5մլն հայրենակից ունենք»,- նշել է Թուրքիայի նախագահը:
Այնուհետեև Էրդողանը խոսել է Թուրքիայի կողմից աջակցություն վայելող «Սիրիայի Ազատ բանակ» խմբավորման հաջող գործողությունների մասին: Մասնավորապես, նշել է, որ վերջիններս մաքրեցին Սիրիայի Ջերաբլուս, Ռայի և Դաբըք քաղաքները «Իսլամական պետություն» ահաբեկչական կազմակերպության զինյալներից: Այժմ էլ նրանք շարժվում են Սիրիայի ալ Բաբ քաղաք, որը կրկին ԻՊ վերահսկողության տակ է գտնվում:
Անդրադառնալով Հալեպի խնդրին՝ Թուրքիայի նախագահը նշել է, որ Պուտինի հետ քննարկել է այդ թեման:

Այս մասին գրում է «ermenihaber.am»–ը՝ «Aksam»–ին հղումով։

Մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում։