Օդանավակայանի մամուլի ծառայությունից հաղորդել են, որ բռնկումը մարել է ներդրված հրշեջ համակարգը։ «ՅուՏեյր» ավիաընկերության «Boeing-737» ինքնաթիռը հանվել է չվերթից, իսկ ուղևորներին տեղափոխել են այլ ինքնաթիռ:
Ավիաընկերության մամուլի ծառայությունից պարզաբանել են, որ թռիչքից առաջ օդանավի վերջնական ստուգման ժամանակ պարզվել է, որ շարժիչը չի աշխատում: Այժմ իրականացվում է հետաքննություն:
Չվերթի ուշացումը կազմել է 2 ժամ 35 րոպե։ Ընկերությունը ներողություն է հայցել ստեղծված իրավիճակի համար:
«Վնուկովոյում» թռիչքից առաջ բռնկվել է Մոսկվա-Երևան ինքնաթիռի շարժիչը
Այսօր Մոսկվայի «Վնուկովո» օդանավակայանում Մոսկվա-Երևան ուղևորատար ինքնաթիռի մեկնման ժամանակ բռնկվել է օդանավի շարժիչը:
«Վեչերնյայա Մոսկվայի» փոխանցմամբ՝ կատարվածի հետևանքով վիրավորներ չկան:

7or.am