«WikiLeaks». «Apple»–ը կառավարություններին տվյալներ է փոխանցել օգտատերերի մասին
«Apple» ընկերությունը տարբեր երկրների կառավարություններին տվյալներ է տրամադրել իր բջջային սարքերն օգտագործողների մասին։ Այդ է վկայում ընկերության փոխնախագահ Լիզա Ջեքսոնի նամակը՝ ուղղված Դեմոկրատական կուսակցությունից ԱՄՆ նախագահի թեկնածու Հիլարի Քլինթոնի նախընտրական շտաբի ղեկավար Ջոն Պոդեստին, որը հրապարակել է «WikiLeaks»–ը։
«Յուրաքանչյուր ամիս մենք հազար անգամ կառավարություններին տեղեկատվություն ենք տրամադրում «Apple»–ի սարքավորումներից օգտվողների մասին»,–գրել է Ջեքսոնը՝ հավելելով, որ հատուկ խումբ օրական 24 ժամ դրանով է զբաղվում։
«Հզոր ծածկագրումը չի խանգարում «Apple»–ին իրավապահներին տվյալներ տրամադրել»,–ասվում է 2015–ի դեկտեմբերի 20–ով թվագրվող նամակում։

7or.am