Ֆինանսների նախարար. ««Դիլիջան» ուսումնական կենտրոնը փակվելու է»
-Պետական միջոցներն ավելի արդյունավետ օգտագործելու հիմքով փակվելու է Ֆինանսների նախարարությանը պատկանող «Դիլիջան» ուսումնական կենտրոնը,– այս մասին հոկտեմբերի 26–ին Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցի ժամանակ ասել է ֆինանսների նախարար Վարդան Արամյանը։
Նախարարի խոսքով՝ իրենք չեն պատրաստվում վաճառել ուսումնական կենտրոնը, պարզապես գնալու են այն լուծարելու ճանապարհով։
–Մենք ունենք խնդիր, որ ուսումնական հաստատությունները քիչ են աշխատում պետության հետ. դա նրանից է, որ մենք ստեղծում ենք կառույցներ, որոնք արդյունավետ չեն աշխատում պետության հետ,– ասել է նախարարը։
Այն հարցին, թե ինչ է լինելու շենքի ներսում գործող թանկարժեք կահույքի, շենքի ու շինության հետ, Արամյանը պատասխանել է, որ այն պետք է հանձնվի Պետական գույքի կառավարման վարչությանը, որն ունի հաստատված ծրագիր։

7or.am