Աշխարհ

26.10.2016 20:58


Կինն ամուսնու դավաճանության մասին թութակից է իմացել

Կինն ամուսնու դավաճանության մասին թութակից է իմացել

Տանտիրոջ սիրավեպը սպասուհու հետ բացահայտվել է այն բանից հետո, երբ կնոջ ներկայությամբ թութակն սկսել է արտահայտություններ արտաբերել, որոնք նա ասել էր իր սիրուհուն։ Այս մասին հայտնում է «Metro»–ն։

Պատմությունը տեղի է ունեցել Քուվեյթում։ Կինն արդեն որքան ժամանակ է՝ կասկածում էր, որ ամուսինը գաղտնի սիրավեպ է սկսել, սակայն որևէ ապացույց չուներ։ Անսպասելիորեն նրանց տանն ապրող թութակը սկսել է կանոնավոր կերպով «սիրո խոստովանություններ անել», որոնք կինը վաղուց չէր լսել։

Խաբված կինն անմիջապես դիմել է ոստիկանությանը, քանի որ Քուվեյթում ամուսնական դավաճանությունը պաատժվում է օրենքով։ Ի բարեբախտություն ամուսնու՝ դատարանը թութակի խոսքերն ապացույց չի ընդունել, քանի որ թռչունը կարող էր այդ արտահայտությունները ռադիոյով կամ հեռուստացույցով լսել։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը