Աշխարհ

26.10.2016 19:57


Ուսուցչուհին խոստացել է կտրել անկարգ աշակերտների գլուխները

Ուսուցչուհին խոստացել է կտրել անկարգ աշակերտների գլուխները

ԱՄՆ–ի Օհայո նահանգում տարրական դասարանների ուսուցչուհին վախեցրել է իր աշակերտներին և նրանց ծնողներին։ Դասի ընթացքում նա ասել է 2–րդ դասարանցիներին, որ կկտրի նրանց գլուխները և կթաղի դպրոցի շենքի կողքին, եթե վերջիններս իրենց վատ պահեն։ Այս մասին հաղորդում է «inquisitr.com»–ը։

Նրա աշակերտուհիներից մեկը՝ 7–ամյա Ռայլի Հեմը, ասել է, որ այդ հայտարարություններից հետո այլևս իրեն անվտանգ չի զգում։

«Նա չէր ցանկանում համակերպվել մեր վատ վարքի հետ, և ասել է, որ եթե մենք մեզ ծաղրածուի նման պահենք և անենք այն, ինչ ինքը չի ասել, ապա կկտրի մեր գլուխները և կթաղի դպրոցի կողքին»,–պատմել է վախեցած աշակերտուհին։

Արդյունքում՝ ուսուցչուհուն աշխատանքից հեռացրել են։ Ընդ որում, դպրոցի աշխատակազմի ներկայացուցիչը նշել է, որ նա փորձել է կատակել, բայց իրականում արել է հակառակը՝ վախեցնելով աշակերտներին։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը