Լրահոս

22.12.2009 15:01


Նպատակային կրթությունն այնքա՞ն էլ նպատակային չէ

Նպատակային կրթությունն այնքա՞ն էլ նպատակային չէ

Լրագրողների հետ հանդիպման ժամանակ Կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանն ասել է, թե այս տարվա ամփոփ տեղեկատվության համաձայն՝  2005թ.  ընդունվել և 2009թ. նպատակային ընդունելությամբ ավարտել է մանակավարժական կրթությամբ 92 ուսանող 10 մարզերից։

-Բայց երբ համամետում ենք կրթություն ստացած և աշխատանքի տեղավորված մասնագետների թիվը, ապա տեսնում ենք,  որ մարզեր վերադարձել և աշխատանքի են անցել շատ փոքրաթիվ ուսանողներ։ Սա խնդիր է,-ասել է նա։

Ըստ Արմեն Աշոտյանի՝ պետք է վերանայել, թե այդքան ծախսատար գործիքը որքնո՞վ է նպաստում մասնագետների կայացմանն ու նրանց գործունեության արդյունավետությանը։

7or.am

 

 

Այս խորագրի վերջին նյութերը