Իտալիան սպառնացել է վետո դնել ԵՄ բյուջեի վրա ներգաղթյալների հետ ստեղծված իրավիճակի պատճառով
Իտալիայի վարչապետ Մատտեո Ռենցին «Rai» հեռուստաալիքի եթերում հայտարարել է, որ երկիրը պատրաստ է վետո դնել ԵՄ բյուջեի վրա, եթե Արևելյան Եվրոպայի այլ երկրներ չհետևեն ներգաղթյալների հարցով պայմանավորվածությանը և հրաժարվեն նրանց իրենց տարածքում ընդունելուց։ Այս մասին հաղորդում է «la Repubblica»–ն։
«Գումար էր նախատեսվել ներգաղթյալների հարցով խնդրի լուծման համար, սակայն երբ Սլովակիան և Հունգարիան չեն հետևում պայմանավորվածություններին, դա լավ չէ»,–ասել է վարչապետը։
Նրա խոսքերով՝ Հունգարիան և Սլովակիան քարոզ են կարդում ներգաղթյալների վերաբերյալ, սակայն օգնություն չեն ցուցաբերում նման իրավիճակում։
«Երբ կսկսվի բյուջեի քննարկումը, Իտալիան պատրաստ կլինի վետո դնել»,–հայտարարել է Ռենցին։
Ռենցին նաև հաղորդել է, որ գալիք տարում Իտալիան չի դիմադրի ներգաղթյալների ներկայիս հոսքին և կոչ է արել եվրոպական երկրներին համագործակցել այդ հարցի շուրջ։

7or.am