Արմեն Աշոտյան. «Կրթության համակարգն այս տարվա ընթացքում երկու տարբեր տրամաչափի սթրես է իր վրա կրել»
Լրագրողների հետ հանդիպման ժամանակ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը ամփոփելով 2009թ.՝ ասել է, որ կրթության համակարգն այս տարվա ընթացքում երկու տարբեր տրամաչափի սթրես է իր վրա կրել։
-Առաջինը ֆինանսատնտեսական ճգնաժամն է և այդ ճգնաժամի պատճառով ոլորտին նախապես հատկացված գումարների որոշակի վերանայումը դեպի կրճատում, և երկրորդ՝ փոքրիկ սթրեսը ղեկավարի փոփոխությունն է եղել նախարարությունում, որը նույնպես որոշակի ազդեցություն թողել է աշխատանքների վրա,-ասել է նա։
Ըստ Արմեն Աշոտյանի՝ պետք է խոստովանել, որ կադրային կրթության և գիտության բնագավառում փոփոխությունները բացասական ազդեցություն են թողնում, և այդ երևույթը հատուկ է շատ երկրների։
Նա նշել է, որ 2009թ. կրթական համակարգում մի շարք բարեփոխումներ են իրականացվել, և դրանք շարունակվելու են նաև 2010թ.։

7or.am