Աշխարհ

25.10.2016 17:05


35 թուրք դիվանագետ ապաստան է խնդրել Գերմանիայից

35 թուրք դիվանագետ ապաստան է խնդրել Գերմանիայից

Գերմանիայի ներքին գործերի նախարարության մամուլի քարտուղարությունը հաստատել է «Süddeutsche Zeitung» թերթի՝ օրերս հրապարակած այն տեղեկությունը, ըստ որի՝ Թուրքիայում իրականացված ռազմական հեղաշրջման փորձից հետո 35 թուրք դիվանագետ ապաստան է խնդրել գերմանական կառավարությունից, սակայն այդ թիվը դեռ վերջնական չէ։

Այս մասին հայտնում է «ermenihaber.am»–ը՝ գերմանական «Deutsche Welle» լրատվակայքի թուրքական ծառայությանը հղումով։

Գերմանիայի ընդդիմադիր «Կանաչների կուսակցության» պատգամավոր, ազգությամբ թուրք Օզջան Մութլուն տեղեկացրել է, որ ապաստան խնդրողների մեջ են եղել նաև դիվանագետների կանայք և երեխաները:

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը