Թուրք նախարարը Գյուլենին բեն Լադենի հետ է համեմատել
Թուրքիայի արդարադատության նախարար Բեքիր Բոզդաղը հայտարարել է, որ եթե ԱՄՆ-ը չարտահանձնի իսլամի քարոզիչ, ամերիկաբնակ միլիարդատեր Ֆեթթուլահ Գյուլենին, ապա դա բացասականորեն կանդրադառնա թուրք-ամերիկյան հարաբերությունների վրա:
Այս մասին գրում է «ermenihaber.am»–ը՝ «Anadolu»–ին հղումով։
Նախարարը շեշտել է, որ Գյուլենի արտահանձնման հարցը բարձրացնելու է ԱՄՆ-ի արդարատադության նախարար Լորեթթա Լինչի հետ հանդիպման ժամանակ: Ամերիկյան կողմին հիշեցվելու է, որ մի քանի ամիս առաջ Թուրքիան Գյուլենի հարցով 4 փաթեթ փաստաթուղթ էր ուղարկել ԱՄՆ՝ պահանջելով Գյուլենի նկատմամբ որպես խափանման միջոց կիրառել կալանքը:
Նշելով, որ Գյուլենը Թուրքիայի համար նույնն է, ինչ Ուսամա բեն Լադենը՝ ԱՄՆ-ի համար, Բոզդաղը զգուշացրել է, որ թուրք-ամերիկյան հարաբերությունների վրա բացասական կանդրադառնա նաև Գյուլենի արտահանձնման գործընթացի հետաձգումը:

7or.am