Մանկաբույժները վերանայել են իրենց վերաբերմունքը երեխաների համար գաջեթների անվտանգության վերաբերյալ
Մանկաբույժների ամերիկյան ակադեմիան վերանայել է իր վերաբերմունքը երեխաների համար գաջեթների անվտանգության վերաբերյալ։ Առաջին հերթին ակադեմիան հրաժարվել է երեխային ցանկացած տեսակի էկրան ցուցադրելու վերաբերյալ 1999–ին մտցված խիստ արգելքից, քանի դեռ չի լրացել նրա 2 տարին։
Մեծահասկաների հսկողությամբ ակադեմիան թույլատրել է տեսաչաթը։ Մտերիմների հետ «Skype»–ով կամ «FaceTime»–ով շփվելը չի վնասի նորածնին (0–18 ամսական), բայց նաև կնպաստի սոցիալական կապերի զարգացմանը։
18–24 ամսական երեխան կարող է ավելի հաճախ օգտվել բջջային սարքից, եթե հարազատներից մեկը բացատրում է նրան կրթող կոնտենտը։
2–5 տարեկան երեխաներն էլ, ըստ ակադեմիայի, կարող են այդ դասերն ինքնուրույն յուրացնել։ Այնուհանդերձ, պլանշետով կամ այլ գաջեթներով չափազանց շատ տարվելը կարող է բացասական անդրադառնալ երեխայի կոգնիտիվ, լեզվական և սոցիալական զարգացածության վրա, ինչպես նաև խաթարել նրա քունը։
Մանկաբույժները խորհուրդ են տալիս երեխայի համար օրական 1 ժամ սահմանել էկրանի առաջ։ 6–ից բարձր երեխաներն էլ չպետք է այդ սարքերն օգտագործեն ուտելու ժամանակ և ննջասենյակում։

7or.am