Աշխարհ

25.10.2016 21:14


Ռուսաստանցի 90–ամյա տատիկը բոլորին ցույց է տվել՝ ինչ է նշանակում ապրել լիարժեք կյանքով (ֆոտոշարք)

Ռուսաստանցի 90–ամյա տատիկը բոլորին ցույց է տվել՝ ինչ է նշանակում ապրել լիարժեք կյանքով (ֆոտոշարք)

Ասում են՝ 50 տարեկանից հետո կյանքը նոր սկսվում է, և դա ապացուցել է ռուսաստանցի ճանապարհորդ Լենա տատիկը, ով հասցրել է լինել աշխարհի բազմաթիվ երկրներում և չի պատրաստվում այդքանով բավարարվել։

«AdMe.ru» կայքը, զմայլված տատիկի երիտասարդ հոգով և անսպառ աշխուժությամբ, ներկայացրել է նրա պատմությունը։

90–ամյա Լենա տատիկը Կրասնոյարսկից է և արդեն 7 տարի է, ինչ ակտիվ ճանապարհորդում է։

83 տարեկանում Լենա տատիկը որոշել է գրավել աշխարհը, և նա դա արել է։ Այս մասին պատմում է Եկատերինա Պապինան, ով հանդիպել է տատիկին Վիետնամի ռեստորաններից մեկում։

«Ես տեսա տատիկին, ով նստած էր սեղանի շուրջ և փորձում էր մատուցողին բացատրել, որ իրեն բերեն ոչ այնքան կծու ուտելիք»,–վերհիշում է Եկատերինան։

Տարին 2 անգամ ճանապարհորդելու նպատակով տատիկը ոչ միայն խնայում է թոշակը, այլ նաև ծաղիկներ է վաճառում, որոնք իր տանն է աճեցնում։

Նա ամենուրեք գնում է մեծ ուսապարկով, որում կա անհրաժեշտ ամեն ինչ։

Լենա տատիկը երազանք ունի՝ տեսնել Իտալիան և Իսրայելը, և անգամ կասկած չկա, որ նա դա կանի։

7or.am


Այս խորագրի վերջին նյութերը