Հակոբ Ավագյան. «Սա ծրագիր է լոկ ծրագիր լինելու համար»
–ՓՄՁ–ների գործունեության ոլորտում կան խնդիրներ, որոնց լուծումը, սակայն, ոչ ոք չի ուզում ստանձնել,–այս մասին հոկտեմբերի 25–ին «Կառավարության ծրագիրը և ՀՀ տնտեսության մարտահրավերները. դեկլարատիվ դրույթնե՞ր, թե՞ հստակ քայլեր» թեմայով տեղի ունեցած քննարկման ժամանակ ասել է ՓՄՁ գործակցության ասոցացիայի ղեկավար Հակոբ Ավագյանը։
Նրա խոսքով՝ որպեսզի այդ ձեռնարկությունները նույնպես կարողանան օգտվել ԵԱՏՄ-ի տված հնարավորություններից, պետությունը պետք է արտադրողին ուղղված քայլեր ձեռնարկի, իսկ Կառավարության ծրագրում այդ ուղղությամբ հստակ նշված քյալեր չկան։
Խոսելով Կառավարության նոր ծրագրի մասին՝ Հակոբ Ավագյանն ասել է, որ այն գոյություն ունի լոկ ծրագիր լինելու համար։
–Այն գործնական քայլեր չի ներառում։ Ինձ համար ընդունելի չէ, որ վարչապետն ասում է՝ եթե խնդիր լինի, զանգեք ինձ: Վարչապետը ոչ թե անհատական ընկալումների մեջ պետք է լինի, այլ ամբողջական մի ինստիտուտ,-ասել է նա՝ հավելելով, որ ինքը չի ցանկանում ունենալ վարչապետ, ով բիզնես օմբուդսմենի դերակատարությունն է ստանձնում:
Ըստ Հակոբ Ավագյանի՝ կարճ ժամնակահատվածում հաջողություն գրանցելու համար Կառավարությունը պետք է գնա «կադրային ջարդի»։
–Եթե իրականում ուզում ենք դրական արդյունքներ ունենալ, պետք է նախ կադրային փոփոխությունների գնանք: Պետություն-մասնավոր հատված երկխոսությունը մի Կառավարությունը մի ձև է պատկերացնում, մյուսը՝ մեկ այլ ձև, սակայն եթե այդ երկխոսությունը կայանում է, ՓՄՁ-ները դրանից միայն շահում են,- ամփոփել է բանախոսը։

7or.am