Աշխարհ

25.10.2016 17:51


ՌԴ Պրիմորիեում սպանված ուսուցչուհին տնօրենի որդու սիրուհին էր

ՌԴ Պրիմորիեում սպանված ուսուցչուհին տնօրենի որդու սիրուհին էր

ՌԴ Պրիմորիեում փրկարարներն ու կամավորները որոնում են 27-ամյա ուսուցչուհու մարմինը, որն անհետացել է հոկտեմբերի 16–ին։ Ավելի վաղ Անաստասիա Խրոլենկոյի սպանությունը խոստովանել էր 19–ամյա տաքսու վարորդը՝ այն տնօրենի որդին, որի դպրոցում դասավանդում էր Անաստասիան։

Նա խոստովանել է, որ խեղդել է աղջկան ու նետել ջուրը, իսկ նրա իրերն այրել է։ Սպանության շարժառիթ է նա նշել անձնական թշնամանքը։ Ավելի ուշ պարզվել է, որ նրանք սիրեկաններ են եղել։ Այդ փաստը РИА «Новости»–ին հաստատել է ուսուցչուհու նախկին ամուսինը՝ Ալեքսանդր Խրոլենկոն։

«vesti.ru»–ի փոխանցմամբ՝ ամուսնալուծված Անաստասիան 4–ամյա դուստր ուներ։ Չի բացառվում, որ սպանության պատճառ կարող էր լինել խանդը նրա նախկին ամուսնու նկատմամբ, որը հաճախ էր այցելում փոքրիկին։

Նշվում է նաև այլ վարկած. պարզվել է՝ երիտասարդը 140 հազ ռուբլի պարտք է ունեցել Անաստասիային և, հավանաբար, չի ուզեցել վերադարձնել այն։

Տնօրենի որդին ձերբակալված է։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը