Տնտեսական

25.10.2016 14:35


Տնտեսագետ. «Կառավարությունն ավելի շատ ընկալվում է որպես ճգնաժամային» (տեսանյութ)

Տնտեսագետ. «Կառավարությունն ավելի շատ ընկալվում  է որպես ճգնաժամային» (տեսանյութ)

Հոկտեմբերի 25–ին «Կառավարության ծրագիրը և ՀՀ տնտեսության մարտահրավերները. դեկլարատիվ դրույթնե՞ր, թե՞ հստակ քայլեր» թեմայով հրավիրված քննարկման ժամանակ տնտեսագետ Աշոտ Խուրշուդյանը հայտնել է, որ թեպետ Կառավարության ծրագրում դրույթները հստակ թվարկված են, սակայն այն ավելի շատ դեկլարատիվ բնույթ է կրում։

Նա նշել է, որ եթե նախկինում վարչապետը կամ նախարարը ընկալվում էին որպես իշխանություն, ապա այս Կառավարությունն ավելի շատ ընկալվել է որպես ճգնաժամային Կառավարություն:

Տնտեսագետի խոսքով՝ Կառավարության ներկայացրած բուն ծրագրում միայն հավանել է նախաբանը, իսկ հաճախ օգտագործվող «սուբսիդիա» բառը իրեն վախեցրել է:

–Չկա վստահության ինստիտուտ, ինչն էլ ծնում է աշխատանքի անարդյունավետությունը: Առհասարակ, մեր տնտեսական կառուցվածքն այնպիսին է, որ ինչը ձեռնտու չէ գործարարությանը, ձեռնտու է բյուջեին: Խոսքս վերաբերում է հարկային վարչարարությանը,–նշել է տնտեսագետը։

Խոսելով կառավարման արվեստից՝ Աշոտ Խուրշուդյանն նկատել է, որ Հայաստանում ընդհանուր մոտիվացիան այլ է, իսկ տնտեսության պահանջներն՝ այլ։

Կառավարումն արվեստ է, որ այդ երկուսն իրար համապատասխանեցվեն, սակայն այս պահին դա այդպես չէ: Օրինակ՝ քանի որ կոռուպցիայի դեմ չէին կարողանում պայքարել, որոշեցին օրինականացնել կոռուպցիան, ինչը նշանակում է մարդկանց տուգանքները մտցնել ֆոնդ և դրանով տալ պարգևավճար,– եզրափակել է Խուրշուդյանը։

Մանրամասները՝ տեսանյութում։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը