Աշխարհ

25.10.2016 13:57


Լավրով. «ԱՄՆ–ին չի հաջողվի ծվեն–ծվեն անել ՌԴ տնտեսությունը»

Լավրով. «ԱՄՆ–ին չի հաջողվի ծվեն–ծվեն անել ՌԴ տնտեսությունը»

Վաշինգտոնին չի հաջողվի ծվեն–ծվեն անել Ռուսաստանի տնտեսությունը։ «Вести.Ru»–ի փոխանցմամբ՝ Եվրոպական բիզնես ասոցիացիայի անդամների հետ ճեպազրույցի ընթացքում նման հայտարարություն է արել ՌԴ ԱԳՆ ղեկավար Սերգեյ Լավրովը։

Լավրովը հիշեցրել է՝ բոլոր երկրների շահերից է բխում, որ Եվրամիությունն ուժեղ լինի, միավորված ու ինքնուրույն։

«Պատժամիջոցներն արդյունքներ չտվեցին և չեն տա։ Ինչպես մեզ 2 տարի առաջ խոստացել էին Վաշինգտոնից, ռուսական տնտեսությունը ծվեն–ծվեն անել չհաջողվեց»,–հայտարարել է ռուսական գերատեսչության ղեկավարը։

«Gazeta.ru»–ն հիշեցնում է՝ 2015–ի հունվարին ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման վերստին մեղադրելով ՌԴ–ին Ուկրաինայի իրավիճակի համար՝ հայտարարել էր, որ շնորհիվ ԱՄՆ–ի՝ Ռուսաստանը հայտնվել է միջազգային մեկուսացման մեջ, իսկ նրա տնտեսությունը ծվեն–ծվեն է եղել։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը