Լրահոս

11.02.2011 12:02


Նազարբաևն իր թեկնածությունը նորից կդնի

Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաևը համաձայնել է պետության ղեկավարի պաշտոնում իր թեկնածությունը կրկին դնել։ Այս մասին նա հայտարարել է իշխող «Նուր Օթան» կուսակցության համագումարի ժամանակ։

Ղազախստանում հերթական ընտրությունները պետք է անցկացվեին 2012թ., սակայն Նուրսուլթան Նազարբաևը որոշել է դրանք վաղաժամ անցկացնել։ Ընտրությունները  անցկացվելու են այս տարվա ապրիլի 3-ին։

 

Այս խորագրի վերջին նյութերը