Հարցազրույց

25.10.2016 08:09


Վահե Հովհաննիսյան․ «Սա ժամանակի սուղ դեֆիցիտի Կառավարություն է» (տեսանյութ)

Վահե Հովհաննիսյան․ «Սա ժամանակի սուղ դեֆիցիտի Կառավարություն է» (տեսանյութ)

«Կենտրոն» հեռուստաընկերության «Ուրվագիծ» հաղորդաշարի տաղավարում հյուրընկալվել է ՀՀ ԱԺ պատգամավոր, ՀԱՄԱԽՄԲՈՒՄ կուսակցության վարչության անդամ Վահե Հովհաննիսյանը։ Խոսելով նոր Կառավարությունից՝ նա նշել է, որ Կարեն Կարապետյանի մասին իշխանությունը հիշել է, քանի որ տնտեսության վիճակը վատ է։

-Սա ժամանակի սուղ դեֆիցիտի Կառավարություն է։ Եթե տնտեսութան վիճակը լիներ լավ և գնար դեպի զարգացում, ոչ ոք Կարեն Կարապետյանի մասին չէր հիշի։ Իշխանությունը փորձում է Կարեն Կարապետյանի միջոցով նոր մթնոլորտ, նոր մարդու միջոցով նոր Կառավարություն ձևավորել և լուծումներ փնտրել,-նշել է Վ․Հովհաննիսյանը։

Նա հավելել է՝ անկեծ չի լինի ասելը, որ այսօր Հայաստանում միայն տնտեսական խնդիր կա։

-Միայն տնտեսական մեթոդներով երկրում իրավիճակ փոխել այլևս հնարավոր չէ։ Առանց քաղաքական ռեֆորմացիայի, փոփոխությունների չենք կարողանալու տեսանելի և շոշափելի ցուցանիշներ, աճ ապահովել։ Մեզ մոտ ճգնաժամը պետականության ճգնաժամի է հասել։ Մենք պետականության փոսի մեջ ենք, որը մտահոգիչ է, բայց դատավճի՞ռ է, իհարկե, ոչ։ Ինչքան շուտ դուրս գանք դրանից, կորուստներն ավելի նվազ կլինեն, ինչքան ուշացնենք, կորուստներն ավելի ծանր են լինելու ժողովրդի, պետության համար,-համոզված է Վ․Հովհաննիսյանը։

Մանրամասները՝ տեսանյութում։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը