«7օր»-ը ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանին խնդրել է հակիրճ ամփոփել 2009թ.։
-Անհանգիստ տարի էր. այն իմաստով, որ բավականին հագեցած էր մեր պետության քաղաքական օրակարգը։ Չեմ կարծում, որ մենք պետք է կորուստների մասին խոսենք, նման մշակույթ չի կարելի ձևավորել։ Բնականաբար, պետք է հատկապես նշենք, որ կենսամակարդակը կարողացանք պահպանել: Բավականին լուրջ մարտահրավեր էր պետության համար տնտեսական ճգնաժամը, որին կարողացանք, ըստ էության, և՛ դիմագրավել, և՛ այն բազան ստեղծել, որը իրոք 2010թ. իր արդյունքները տալու է։ Բավականին ծրագրեր իրագործվեցին, սակայն կարծում եմ, որ դեռևս մեծ են անելիքները ոչ միայն տնտեսական առումով, այլև քաղաքական,- պատասխանել է Գ. Սահակյանը։
Գալուստ Սահակյան. «Անհանգիստ տարի էր»

7or.am