Զեկույց. «Հեղաշրջման փորձից հետո Թուրքիան վերածվել է մամուլի գերեզմանոցի»
«ժամանակակից լրագրողների միություն» (ԺԼՄ-ÇGD) կազմակերպության Անկարայի ներկայացուցչությունը զեկույց է հրապարակել եռամսյա արտակարգ դրության ընթացքում թուրքական մեդիադաշտի վիճակի վերաբերյալ: Այս մասին գրում է «ermenihaber.am»–ը՝ «Cumhuriyet»-ին հղումով։
Նշյալ ժամանակահատվածում Թուրքիայում ձերբակալվել են 184 և բանտարկվել 56 լրագրող, փակվել է 116 լրատվական ծառայություն։
«Հուլիսի 15-ի հեղաշրջման փորձից հետո Թուրքիան վերածվել է մամուլի գերեզմանոցի», - գրում է աղբյուրը:
Զեկույցի համաձայն՝ նույն ժամանակահատվածում փակվել է 2 լրատվական կայք, անվավեր է ճանաչվել 24 հրատարակման արտոնագիր, որոշում է կայացվել 2 թերթի հրատարակումը կասեցնելու վերաբերյալ, փակվել է 29 տպագրատուն, արգելվել է 1 երգիծական ամսագրի տարածումը, 3 մամուլի կենտրոնների դեմ ոստիկանական գործողություն է իրականացվել, 866 լրագրող հեռացվել է աշխատանքից: Բացի այդ, ռադիո և հեռուստաալիքների, ինչպես նաև լրատվական կայքերի փակման հետևանքով գործազուրկ է դաձել 750 լրագրող:

7or.am