Աշխարհ

24.10.2016 15:50


Մոգերինին հերքել է ԵՄ պաշտոնյաների՝ վթարի ենթարկվելու մասին տեղեկատվությունը

Մոգերինին հերքել է ԵՄ պաշտոնյաների՝ վթարի ենթարկվելու մասին տեղեկատվությունը

ԵՄ արտաքին քաղաքականության և անվտանգության հարցերով գերագույն հանձնակատար Ֆեդերիկա Մոգերինին հերքել է այն տեղեկատվությունը, որ այսօր Մալթայում կործանված ինքնաթիռի ուղևորների թվում ԵՄ պաշտոնյաներ են եղել։

Այս մասին նա հայտնել է «Twitter»–ի իր էջում։

Ավելի վաղ հաղորդվել էր, որ Մալթայում վթարի է ենթարկվել թեթև շարժիչով ինքնաթիռ, որում, ենթադրաբար գտնվել է Եվրամիության 5 պաշտոնական անձ։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը