Գարեգին Մելքոնյանը Հայաստան-ԵՄ բանակցությունների հերթական փուլը գնահատում է դրական
Հոկտեմբերի 24-ին լրագրողների հետ զրույցի ժամանակ տնտեսական զարգացման և ներդրումների փոխնախարար Գարեգին Մելքոնյանը ներկայացրել է այսօր Հայաստանում մեկնարկած «ԵՄ-ն՝ բիզնեսի համար» խորագիրը կրող միջոցառումների շարքը:
–Սա բանակցային չորրորդ փուլն է։ Ունենք 10–ից ավելի ոլորտներ, որոնց վերաբերում է փաստաթուղթը, որոնք նույնպես բանակցվում են: Բանակցությունների ընթացքը գնահատում ենք դրական ու կառուցողական,– ասել է Մելքոնյանը՝ հավելելով, որ բազմաթիվ հարցերում եկել են ընդhանուր համաձայնության, սակայն դեռ կան հարցեր, որոնք նեղ մասնագիտական են և դեռ քննարկվում են:
Նա ասել է, որ Հայաստանի և ԵՄ-ի միջև ընդգրկուն գործընթաց կա.
–Մեկ տարի առաջ հաստատվեց ՓՄՁ ռազմավարությունը, որն էլ առաջիկա տարիների ընթացքում լինելու է հիմնական փաստաթուղթը այդ ոլորտի զարգացման գործում։ Հայաստանն ունեցել է ամենամեծ առաջընթացը «Արևելյան գործընկերության» 6 երկրների շարքում,–նշել է փոխնախարարը։
Մելքոնյանի խոսքով՝ ԵՄ-ի հետ համագործակցության շրջանակներում մեծ տեղ է զբաղեցնում բյուջետային աջակցությունը, մասնավորապես, բազմաոլորտ համագործակցության շրջանակում։
–ԵՄ–ն Հայաստանին տրամադրել է 45 մլն եվրո, 29 մլն եվրո, 25 մլն եվրո և 12 մլն եվրո բյուջեով աջակցություն,–հավելել է Գարեգին Մելքոնյանը։

7or.am