Լրահոս

03.12.2010 13:48


Կիրո Մանոյան. «Աստանայում ստորագրված փաստաթուղթն ավելի վատը չէ, բայց դա չի նշանակում, որ այն շատ լավն է»

Կիրո Մանոյան. «Աստանայում ստորագրված փաստաթուղթն ավելի վատը չէ, բայց դա չի նշանակում, որ այն շատ լավն է»

Լրագրողների հետ հանդիպաման ժամանակ անդրադառնալով Աստանայում կայացած ԵԱՀԿ գագաթնաժողովում Ղարաբաղի հարցով հնչեցրած ելույթներին և ընդունված հայտարարություններին՝ Հայ հեղափոխական դաշնակցության Հայ դատի և քաղաքական հարցերի գրասենյակի պատասխանատու Կիրո Մանոյանն ասել  է, թե այնտեղ ո՛չ հետընթաց, ո՛չ էլ առաջընթաց չգրանցվեց։

-Ինչ մտահոգություն որ կար, թե ավելի վատ փաստաթուղթ ի հայտ կգար, բանկանաբար, տեղի չունեցով։ Մտահագությունն այն էր, որ Թուքրիան, օգտագործելով Հայաստան-Թուրքիա արձանագրություններով իրեն ընձեռված հնարավորությունները, որպես ճնշման լծակ կփորձեր միջնորդների օգնությամբ ստանալ ինչ-որ փաստաթուղթ, որն իբր իրեն պետք է բավարարեր, որ վավերացներ արձանագրությունները, բայց դա չեղավ։

Ըստ Կիրո Մանոյանի՝ Աստանայում ստորագրված փաստաթուղթն ավելի վատը չէ, բայց դա չի նշանակում, թե այն շատ լավն է։

 -Այս փաստաթղթում կան հղումներ Մինսկի խմբի համանախագահող երկրների նախագահների այս և անցած տարվա հայտարարություներին, որտեղ նշված են Մադրիդյան սկզբունքներն ու այդ սկզբունքներից բխող քայլերը։ Այդ քայլերն են, որ մեզ՝ Դաշնակցության համար անընդունելի են, քանի որ դրանք կարծես հաշվի չեն առնում 1988թ. հետո եղած զարգացումները,-ընդգծել է նա։

Կիրո Մանոյանը շեշտել է, թե մինչև Ադրբեջանը չընդունի, որ Ղարաբաղը կարող է լինել Ադրբեջանի կազմից դուրս, առաջընթացի ոչ մի հիմք չկա։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը