«Լոնդոն–սիթի» օդանավակայանում խուճապ է բռնկվել քիմիկատների արտահոսքի պատճառով (տեսանյութ)
Հոյտեմբերի 21–ի երեկոյան ավելի քան 500 ուղևոր է տարհանել «Լոնդոն–սիթի» օդանավակայանից՝ ենթադրաբար քիմիական նյութերի արտահոսքի պատճառով։ Սակայն օդանավակայան ժամանած հրշեջները քիմիական արտահոսքի նշաններ չեն հայտնաբերել։ Օդանավակայանը ճանաչվել է անվնաս։
Ինչպես հստակեցնում է РИА «Новости»–ն, հրշեջները ոստիկանների հետ հետաքննել են օդանավակայանի ողջ շենքը և վտանգավոր նյութերի առկայություն չեն հայտնաբերել։
Հրշեջ ծառայությունում տագնապի ազդանշանը ստացվել է լոնդոնյան ժամանակով ժամը 16։00–ից հետո, քանի որ որոշ ուղևորներ իրենց վատ էին զգացել։ Իբրև օգնություն ուղևորներին՝ ժամանել են բժիշկներ։
Ստեղծված խուճապի պատճառով «Լոնդոն–սիթի» օդանավակայան ժամանող ինքնաթիռները վայրէջք են կատարել այլ օդանավակայններում։

7or.am