Աշխարհ

22.10.2016 12:35


5-ամյա դստեր բռնաբարության մասին ծնողներն իմացել են փոքրիկի նկարած նկարներից

5-ամյա դստեր բռնաբարության մասին ծնողներն իմացել են փոքրիկի նկարած նկարներից

Բրազիլիայում 54–ամյա հոգևորականի կողմից 5-ամյա դստեր բռնաբարության մասին ծնողներն իմացել են փոքրիկի նկարած նկարներից։

«Mirror»–ի փոխանցմամբ՝ Ժոաու դա Սիլվեին մեղադրանքներ են ներկայացվել երեխայի նկատմամբ սեռական ոտնձգություններ կատարելու համար։

Ամեն ինչ սկսվել է այն բանից, երբ փոքրիկ բրազիլուհին հրաժարվել է մասնակցել հոգևորականի դասերին։ Ծնողներին նաև անհանգստացրել է աղջկա չափազանց տարօրինակ պահվածքը, և նրանք որոշել են փոքրիկին հոգեբանի մոտ տանել։

Հենց բժիշկն էլ կասկածել է, որ աղջկա նկատմամբ բռնություն է գործադրվել։ Նա խորհուրդ է տվել ուսումնասիրել փոքրիկի սենյակը ինչ–որ կասկածելի բան գտնելու համար։

Արդյունքում՝ մայրն ու հայրը գրքերում թաքցրած նկարներ են գտել, որոնք սարսափեցրել են նրանց։ Նկարներից մեկում հասուն տղամարդը կանգնած է աղջկա ոտքերի արանքում, որը պառկած է։ Բոլոր պատկերներում փոքրիկը բղավում է։ Հրեշավոր գտածոն հայտնաբերելուց հետո ծնողներն անմիջապես ոստիկանություն են դիմել։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը