Աշխարհ

22.10.2016 11:30


Բայդենը Թրամփին ծեծելու ցանկություն է հայտնել

Բայդենը Թրամփին ծեծելու ցանկություն է հայտնել

ԱՄՆ փոխնախագահ Ջո Բայդենը նախագահի հանրապետական թեկնածու Դոնալդ Թրամփին ծեծելու ցանկություն է հայտնել։ Այս մասին փոխանցում է CNN–ը։

Նման հայտարարության պատճառը Թրամփի՝ կանանց մասին անվայելուչ արտահայտությունն է եղել. համապատասխան տեսանյութում Թրամփը պատմում է սեռական ոտնձգությունների մասին, ինչպես նաև հայտարարում, որ «իրեն ամեն ինչ թույլատրված է, քանի որ ինքն աստղ է»։

Բայդենը նման հայտարարությունները նողկալի է անվանել։ Հարցին՝ կցանկանա՞ր արդյոք Բայդենը Թրամփի հետ բանավեճի մասնակցել, նա պատասխանել է՝ կուզենար միջին դպրոցում սովորել նրա հետ և մարզադահլիճ տանել նրան։ «Gazeta.ru»–ն նկատում է՝ այնտեղ սովորաբար ամերիկացի դպրոցականներն իրենց հաշիվներն են մաքրում իրար հետ։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը