Աշխարհ

22.10.2016 10:47


ԱՄՆ Պետդեպը խորհուրդ է տվել իր քաղաքացիներին խուսափել Եթովպիա այցելելուց

ԱՄՆ Պետդեպը խորհուրդ է տվել իր քաղաքացիներին խուսափել Եթովպիա այցելելուց

ԱՄՆ Պետդեպը խորհուրդ է տվել իր քաղաքացիներին խուսափել Եթովպիա այցելելուց այդ երկրում տեղի ունեցող անկարգությունների պատճառով։ Այս մասին հայտնում է «Reuters»–ը։

«Պետքարտուղարությունը խնդրում է իր քաղաքացիներին հետաձգել բոլոր այցերը Եթովպիա անկարգությունների պատճառով, որոնք հանգեցրել են հարյուրավոր մարդկային զոհերի և հազարավոր ձերբակալությունների»,–ասվում է հաղորդագրությունում։

Ավելի վաղ հաղորդվել էր, որ Եթովպիայի իշխանություններն արտակարգ դրության ռեժիմ են հայտարարել երկրում կառավարության դեմ շարունակվող ցույցերի պատճառով։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը