Հրապարակվել է Պուտինի և Տուսկի «գաղտնի» հանդիպման տեսանյութը Ту-154–ի անկման օրը
Լեհաստանի ՊՆ–ն հրապարակվել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի և երկրի նախկին վարչապետ Դոնալդ Տուսկի «գաղտնի» հանդիպման տեսանյութը Սմոլենսկում Ту-154–իանկման օրը, որի հետևանքով զոհվել էր Լեհաստանի նախագահ Լեհ Կաչինսկին։
Տուսկը Պուտինի և Սերգեյ Շոյգուի հետ քննարկել է կատարվածն անմիջապես ողբերգության վայրում։
Լեհ վարչապետին զրուցակիցները տեղեկացնում էին ինքնաթիռի հետագծի մասին։ Պուտինն ու Շոյգուն նրան բացատրում են, որ օդանավը չէր կարող բախվել գործարանի շենքին, եթե շարունակեր ևս 800 մ ընթանալ։ Հանդիպումն ընթացել է տասնյակ մարդկանց ներկայությամբ։
Ավելի վաղ Լեհաստանի պաշտպանության նախարար Անտոնի Մաչերևիչը հայտարարել էր, որ «գաղտնի» այդ հանդիպումը Սմոլենսկի ողբերգությունն այլ տեսանկյունից դիտարկելու հնարավորություն է ընձեռում։
Մեկնաբանելով նախարարի խոսքերը՝ Տուսկը հիշեցրել էր, որ ՌԴ նախագահի հետ իր խոսակցությանը բազմաթիվ լեհ լրագրողներ են հետևել, և նախարարի ասածը «ծանր քաղաքական պաթոլոգիա» էր որակել։
Հրապարակվել է Պուտինի և Տուսկի «գաղտնի» հանդիպման տեսանյութը Ту-154–ի անկման օրը
Լեհաստանի ՊՆ–ն հրապարակվել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի և երկրի նախկին վարչապետ Դոնալդ Տուսկի «գաղտնի» հանդիպման տեսանյութը Սմոլենսկում Ту-154–ի անկման օրը, որի հետևանքով զոհվել էր Լեհաստանի նախագահ Լեհ Կաչինսկին։

7or.am