Աշխարհ

21.10.2016 18:46


Հարբած մայրն ու դուստրը ծեծել են տաքսու վարորդին և փչացրել նրա մեքենան (տեսանյութ)

Հարբած մայրն ու դուստրը ծեծել են տաքսու վարորդին և փչացրել նրա մեքենան (տեսանյութ)

Նիժնի Նովգորոդի բնակչուհին տաքսիով երթևեկելու ընթացքում ինչ–որ մեկի հետ հեռախոսով կռվելով՝ որոշել է իր ամբողջ բարկությունը թափել տաքսու վարորդի վրա և ծեծել է նրան։

Պատահարից հետո վարորդ Ալեքսեյ Պոգոդինը երկար ժամանակ չի համարձակվել դիմել ոստիկանություն։ Ասել է՝ ամոթ է խոստովանել, որ իրեն կին է ծեծել։ Ինչ–որ մի պահի ծեծկռտուքին միացել է նաև կնոջ մայրը։ Տեսախցիկների ձայնագրությունների համաձայն՝ կանայք եղել են ալկոհոլի ազդեցության տակ։ Այս մասին հայտնում է «ntv.ru»–ն։

«Մեկ ժամից ավելի նա կռվել է, կոտրել է մեքենայի բախարգելը, դուռը, հետևի բախարգելը. մոտավորապես 50 հազար ռուբլու վնաս է ինձ տվել»,– ասել է տաքսու վարորդը։

Դեպքի վայր է ժամանել նաև մի տղամարդ, և տաքսու վարորդը վստահ է եղել, որ վերջինս կարող է օգնել։ Սակայն տղամարդը եղել է ագրեսիվ կնոջ ամուսինը և նույնիսկ չի փորձել հանգստացել նրանց։ Նա անգամ բողոքով դիմել է տաքսի ծառայություն՝ ասելով, որ իր կնոջ դեմքն ուռել է, իսկ զոքանչի ձեռքերին կապտուկներ են հայտնվել։

Այժմ ոստիկանները պետք է գլուխ բերեն գործը։ Պատահարից հետո տաքսու վարորդը ստիպված է եղել արձակուրդ վերցնել՝ ուշքի գալու և մեքենան վերանորոգելու նպատակով։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը