Զախարովա․ «Մոսկվան միայն կողջունի Թուրքիայի կառուցողական դերակատարումը ԼՂ հարցում» (տեսանյութ)
ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան լրագրողների հետ ճեպազրույցում ասել է, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի ձևաչափի փոփոխությունների շուրջ քննարկումներ չեն ընթանում, սակայն պաշտոնական Մոսկվան միայն կողջունի, եթե ԵԱՀԿ Մինսկի խմբի անդամ երկրները, այդ թվում՝ Թուրքիան, կառուցողական դերակատարում ունենան ԼՂ հակամարտության կարգավորման խնդրում:
«ԼՂ հակամարտության կարգավորմամբ զբաղվող ԵԱՀԿ Մինսկի խմբի ձևաչափի փոփոխության վերաբերյալ ես որևէ տեղեկատվություն չունեմ։ Եվ ես նման խոսակցություններ փորձագետների շրջանում, որոնք զբաղվում են այդ խնդրով, չեմ լսել,- նշել է Զախարովան,-ըստ էության, դա իրենց գործն է՝ կառուցողական դերակատարում ունենալ հակամարտության կարգավորման հարցում։ Բայց երբ, իհարկե, խոսքը կառուցողական դերակատարության մասին է»։

Մարիա Զախարովայի պատասխանը դիտեք 27-րդ րոպեից։
Աղբյուրը՝ «Zham.am»