Տնտեսական

20.10.2016 14:10


Պյոտր Սվիտալսկի. «Հայաստանում ՓՄՁ-ներն ուշադրության կարիք ունեն»

Պյոտր Սվիտալսկի. «Հայաստանում ՓՄՁ-ներն ուշադրության կարիք ունեն»

–Հայաստանում երկու կարևոր աճի հնարավորություններ կան: Առաջինը փոքր և միջին բիզնեսի զարգացումն է: Եվրամիությունում ՓՄՁ-ները զբաղվածության 60-ից 70 տոկոսն են կազմում, իսկ ՀՀ-ում՝ միայն 30 տոկոսը։ Այս առումով Հայաստանը հետ է մնում Մոլդովայից, Վրաստանից, նույնիսկ Բելառուսից: Ուստի պատահական չէ, որ ԵՄ-ն ծրագիր է սկսում ՓՄՁ-ների աջակցության համար, որ նրանց համար հեշտանա ֆինանսական աջակցություն որոնելը: Հայաստանում ՓՄՁ-ները ուշադրության կարիք ունեն, «Ազատ շուկայական տնտեսություն․ Հայաստանի ապագայի տեսլականը» թեմայով տնտեսական խորհրդաժողովի ընթացքում ասել է ՀՀ-ում Եվրոպական միության պատվիրակության ղեկավար, դեսպան Պյոտր Սվիտալսկին։

Դեսպանի խոսքով՝ իրենց առաջնային նպատակն է վերացնել խոչընդոտները, որոնք խանգարում են բիզնես գործունեությանը Հայաստանում։

–Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորումն այն գործոններից է, որը դեր է խաղում ներդրումների համար,–նշել է Ստիվալսկին։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը