Լրահոս

23.02.2010 09:54


Վրաստանը Լավրովին մեղադրել է բամբասանքի համար

Վրաստանի փոխարտգործնախարար Նինո Քալանդաձեն կարծում է, որ «Էխո Մոսկվի» ռադիոկայանին տված հարցազրույցում Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը զբաղվել է Վրաստանի մասին բամբասանքով և վիրավորական արտահայտություններ թույլ տվել Միխայիլ Սահակաշվիլիի հասցեին։

«Դա բամբասանք էր և ոչ թե լրագրություն,- մամուլի ասուլիսի ժամանակ ասել է Ն. Քալանդաձեն,- դա նման էր, կոպիտ ասած, սուբյեկտիվորեն տրամադրված երկու անձանց խոսակցության։ Ինձ մոտ տպավորություն ստեղծվեց, որ պարոն Լավրովը այդ հաղորդմանը մասնակցել է, որպեսզի հենց նմանատիպ ցինիզմով և անընդունելի ձևով խոսեր Վրաստանի մասին»։

 

Այս խորագրի վերջին նյութերը