Աշխարհ

20.10.2016 13:20


Քերրի. «ՌԴ–ի օգնությամբ Հալեպի գրավումն Ասադի կողմից բարդացնում է բանակցությունները»

Քերրի. «ՌԴ–ի օգնությամբ Հալեպի գրավումն Ասադի կողմից բարդացնում է բանակցությունները»

Ռուսաստանի օգնությամբ Հալեպի գրավումը նախագահ Բաշար Ասադի ուժերի կողմից բարդացնում է Սիրիայի խնդրի քաղաքական կարգավորման հարցով բանակցությունները։ «life.ru»–ի փոխանցմամբ՝ նման հայտարարություն է արել ԱՄՆ պետաքարտուղար Ջոն Քերրին։

«Եթե նրանք ավերեն Հալեպի մեծ մասը՝ այն գրավելու համար, ի՞նչ կտա դա։ Դա կփոխի՞ մարդկանց վերաբերմունքը, որոնք ստիպված կլինեն կա՛մ փախչել, կա՛մ արմատականացվել։ Ո՛չ։ Նրանք ավելի քիչ կուզենան բանակցությունների սեղանի շուրջ նստել»,–նշել է պետքարտուղարը Կորեայի ԱԳՆ ղեկավար Յուն Բյոն Սեի հետ մամլո ասուլիսին։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը