Աշխարհ

20.10.2016 12:27


Թուրք հայտնի մարզիկը հայհոյել է իր ժողովրդին

Թուրք հայտնի մարզիկը հայհոյել է իր ժողովրդին

Թուրքիայում մեծ աղմուկ է բարձրացրել համացանցում հայտնված տեսահոլովակը, որում «Survivor» հեռուստանախագծի հաղթող, հայտնի բռնցքամարտիկ Աթաքան Արսլանը հայհոյում է թուրք ժողովրդին: Տեսահոլովակում չեմպիոնական գոտին կրող Արսլանը «Թուրք ժողովրդին ի՞նչ ուղերձ կհղեք» հարցին ի պատասխան` հայհոյել է իր ազգակիցներին: Այս մասին գրում է «ermenihaber.am»–ը՝ «Haberler.com»–ին հղումով։

Բարձրացած աղմուկից հետո Արսլանը սոցցանցերում կատարած գրառմամբ կտրականապես հերքել է այն փաստը, թե հայհոյանքն ուղղված է թուրք ժողովրդին: Նա նշել է, որ կրած ականջակալների պատճառով սխալ է հասկացել հարցը ու իր ժողովրդին հայհոյելու նպատակ չի ունեցել:

Սակայն թուրքական «Kanal D» հեռուստաընկերությունը հեռարձակել է չմոնտաժված տեսանյութը, որտեղ երևում է, որ ականջակալները չեն խանգարում Արսլանին, և նա լավ լսում է հարցը:

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը