Քերրի. «ԱՄՆ–ը պատրաստ է նոր քայլեր ձեռնարկել միջուկային զինաթափման հարցում»
Հարավային Կորեայի արտաքին գործերի նախարար Յուն Բյունսեի և պաշտպանության նախարար Հան Մինի հետ ունեցած «2+2» ֆորմատի բանակցությունների արդյունքներին նվիրված մամլո ասուլիսի ընթացքում ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերրին հայտարարել է, որ Վաշինգտոնը պատրաստ է նոր քայլեր ձեռնարկել միջուկային զինաթափման հարցով։ Այս մասին հայտնում է ԶԼՄ–ն։
«Աշխարհի բոլոր երկրները, բացի ԿԺԴՀ–ից, շարժվում են կա՛մ դեպի խաղաղ երկրների ուղղությամբ, որոնք չունեն միջուկային զենք, կա՛մ, եթե ունեն միջուկային զենք, դրանց կրճատման։ Դա այն է, ինչ արել են ԱՄՆ–ը և Ռուսաստանը՝ համաձայն ռազմավարական հարձակողական սպառազինության նվազեցման համաձայնագրի։ Եվ այժմ մենք պատրաստ ենք անել ավելին միջուկային զինաթափման հարցում»,–ասել է Քերրին։

7or.am