Աշխարհ

20.10.2016 18:25


Գիտնականներն անբացատրելի ռենտգենային բոցավառումներ են նկատել

Գիտնականներն անբացատրելի ռենտգենային բոցավառումներ են նկատել

Աստղագետները տիեզերքում հայտնաբերել են ռենտգենային աղբյուրների նոր տեսակ, որոնց համար բացատրություն դեռևս չկա։ Այս մասին հոդվածը լույս է տեսել «Nature» ամսագրի վերջին համարում։

Դեռևս 2003 և 2007թթ. գիտնականներն արձանագրել էին 2 կարճ, բայց հզոր ռենտգենային բոցավառում «NGC 4697» գալակտիկայի մոտակայքում։ Իր աշխատանքում Ջիմ Իրվինը Ալաբամայի համալսարանից իր գործընկերների հետ դիմել է «Chandra» տիեզերական աստղադիտակի արխիվի օգնությանը։ Վերլուծելով տվյալները ըստ 70 գալակտիկայի և հազարավոր կետավոր ռենտգենային աղբյուրների՝ գիտնականները հայտնաբերել են նույն տևողությամբ 2 բոռավառում։ Հաջողվել է նաև պարզել, որ նման մեկ աղբյուրը բռնկվել է ընդամնեը մեկ անգամ, իսկ երկրորդը՝ հինգ։

Գիտնականները նշում են, որ ի տարբերություն այլ աստղագիտական օբյեկտների ռենտգենային բոցավառումների աղբյուրների՝ նոր տեսակի օբյեկտները բոցավառվելիս չեն ոչնչացվում և չեն անհետանում։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը