Դեկտեմբերի 2-ին ժամը 09.20-ին ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Նալբանդյան փողոցի թիվ 11 շենքի դիմաց դեռևս չպարզված հանգամանքներում «Հայինկասացիային» պատկանող «ՈՒԱԶ» մակնիշի 212ՏԼ01 պ/հ ավտոմեքենան բախվել է «Միթսուբիշի Պաջեռո» մակնիշի 20ՏԼ440 պետհամարանիշով ավտոմեքենային և շրջվել:
Հատուկ փրկարար ջոկատի հրշեջ-փրկարարների կողմից ավտոմեքենաներից դուրս են բերել երեք քաղաքացի:
Զոհեր և տուժածներ չկան:
***
Նույն օրը ժամը 16.45-ին ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Դիլիջան-Երևան ավտոճանապարհի 6-րդ կիլոմետրով ընթացող բերնատար ավտոմեքենայում:
Դեպքի վայր է մեկնել երկու մարտական հաշվարկ:
Հրդեհը մեկուսացվել է ժամը 17.30-ին, մարվել' 19.28-ին:
Ամբողջությամբ այրվել է Ա. Ստեփանյանին պատկանող «ԳԱԶ-66» մակնիշի 57ԼԼ495 պետհամարանիշով բերնատար ավտոմեքենան:
Ավտոպատահարներ