Տնտեսական

19.10.2016 14:30


ԵԱՏՄ շրջանակներում առաջարկվում է դեղորայքի ընդհանուր շուկա ստեղծել

ԵԱՏՄ շրջանակներում առաջարկվում է դեղորայքի ընդհանուր շուկա ստեղծել

Առաջարկվում է ստեղծել դեղորայքի միասնական շուկա ԵԱՏՄ–ի շրջանակներում։

Համաձայն ԱԺ ներկայացված համաձայնագրի՝ կարգավորվելու է միասնական կանոնակարգ՝ արտահանման, ներկրման, տեղափոխման, կիրառության, ոչնչացման նպատակով:

ՀՀ առողջապահության փոխնախարար Սերգեյ Խաչատրյանը ասել է, որ ՀՀ կողմից կատարած ստուգումներն ընդունելի են լինելու անդամ-պետությունների տեսչական մարմինների կողմից, և համատեղ տեսչական մարմին ստեղծելու կարիք էլ չի լինելու։

–Արդյունքում՝ ձևավորվելու է դեղամիջոցների ընդհանուր շուկա, որը հիմնված է լինելու միջազգային չափանիշների վրա,– ասել է փոխնախարարը՝ հավելելով, որ ԵԱՏՄ դեղագիրքը համապատասխանեցվելու է ԵՄ դեղագրքի հետ:

–Դեղամիջոցների գրանցումն իրականացվելու է փորձաքննութամբ, որը թույլատրելու է շրջանառության մեջ մտցնել այն դեղամիջոցները, որոնք գրանցվել են, անցել են փորձաքննությունը, որոնք ունեն հանձնաժողովի կողմից մատնանշված նշում: Նույնը վերաբերելու է նաև դեղամիջոցների արտադրությանը,- նշել է փոխնախարարը:

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը