Աշխարհ

19.10.2016 12:50


Բելգիայում «ռուսական ապատեղեկատվություն» են անվանել Սիրիայի հարվածների մասին տեղեկատվությունը

Բելգիայում «ռուսական ապատեղեկատվություն» են անվանել Սիրիայի հարվածների մասին տեղեկատվությունը

Բելգիայի պաշտպանության նախարարը թվիթթերյան իր էջում «ռուսական ապատեղեկատվություն» է անվանել սիրիական Հալեպի Հասսանջեկ գյուղում Բելգիայի՝ ավիահարվածներ հասցնելու մասին տեղեկատվությունը։

«Բելգիան չի մասնակցել Հալեպի ավիահարվածներին։ Դա ռուսական ապատեղեկատվություն է», – գրել է նա։

Ավելի վաղ ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան հայտարարել էր, որ ռուսական կողմը Սիրիայում հրոսակախմբերի պահպանման փորձ կհամարի, եթե ԱՄՆ գլխավորած միջազգային կոալիցիան չարձագանքի Սիրիայում Բելգիայի ՌՕՈՒ–ի ավիահարվածներին։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը