ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի խորթ եղբայր Մալիք Օբաման մտադիր է ժամանել Լաս Վեգաս հոկտեմբերի 19–ին՝ վերջին նախընտրական բանավեճերի ընթացքում Հանրապետական կուսակցությունից ԱՄՆ նախագահի թեկնածու Դոնալդ Թրամփին աջակցելու նպատակով։ Այս մասին հաղորդում է «New York Post»–ը։
Մալիք Օբաման հաղորդել է, որ պատրաստ է աջակցել հանրապետականին և չի հավատում Թրամփի շուրջ հյուսված սկանդալներին։
«Ես ուրախ եմ, որ ներկա եմ գտնվելու բանավեճերին։ Թրամփը կարող է ԱՄՆ–ը կրկին հզոր դարձնել»,– հայտարարել է Մալիքը։
Հանրապետական թեկնածուն չի անտեսել գործող նախագահի բարեկամի ցուցաբերած ուշադրությունը։
«Անհամբերությամբ սպասում եմ Մալիքի հետ հանդիպմանը։ Նա ավելին է հասկանում, քան եղբայրը»,– ասել է Թրամփը։
Բացի այդ, Մալիք Օբաման քննադատել է Դեմոկրատական կուսակցությունից Թրամփի հակառակորդ Հիլարի Քլինթոնի վարած աշխատանքը՝ որպես պետքարտուղար։
Բարաք Օբամայի եղբայրն աջակցելու է Դոնալդ Թրամփին

7or.am