Աշխարհ

18.10.2016 17:40


Կալեում ներգաղթյալները բռնաբարել են թարգմանչուհուն լրագրողի աչքի առաջ

Կալեում ներգաղթյալները բռնաբարել են թարգմանչուհուն լրագրողի աչքի առաջ

«France-Presse»–ի փոխանցմամբ՝ Ֆրանսիայի Կալե քաղաքում աֆղան ներգաղթյալները բռնաբարել են թարգմանչուհուն, որն օգնում էր լրագրողին ռեպորտաժ պատրաստել անչափահաս ապօրինի ներգաղթյալների մասին։

Նշվում է, որ 38–ամյա թարգմանչուհին ծագումով Աֆղանստանից է։ Դեպքը տեղի է ունեցել գիշերը փախստականների ճամբարից քիչ հեռու։

Կնոջ ու լրագրողի վրա 3 աֆղան է հարձակվել։ Պա–դե–Կալեի դատախազության տվյալներով՝ չարագործները սկզբում փորձել են հափշտակել նկարահանող սարքավորումները, այնուհետև նրանցից մեկը հանել է դանակն ու հաշվեհարդար տեսնելու սպառնալիքով բռնաբարել կնոջը։ Այդ ընթացքում մյուս երկու ներգաղթյալները, դանակներով զինված, պահում էին լրագրողին։

Կատարվածից հետո լրագրողը կնոջը հասցրել է մոտակա ոստիկանական բաժանմունք, որից հետո էլ նրան զննել է բժիշկը։

Ֆրանսիական ոստիկանությունն արդեն որոնում է հանցագործներին։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը